Մեր մասին

«Арман» - «Արման» - մասնավոր տրանսպորտային ընկերությունը 1992 թվականից իրականացնում է կանոնավոր միջազգային ուղևորափոխադրումներ Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Այս ամբողջ ժամանակահատվածում մեր հաճախորդներ են դարձել հազարավոր մարդիկ, և մեծ մասը նրանցից՝ մշտական։ Այդ իսկ պատճառով մենք վստահաբար կարող ենք ասել, որ առաջարկում ենք իսկապես որակյալ ծառայություններ և երաշխավորում ենք յուրաքանչյուր ուղևորի անվտանգությունը։

Ներկայումս մեզ մոտ գործում են միջազգային երթուղիներ հետևյալ ուղղություններով՝

  • Չեխիա
  • Լեհաստան
  • Հայաստան

Մեր երթուղիներում աշխատում են հարմարավետ VAN HOOL (Բելգիա), NEOPLAN (Գերմանիա), MAN (Գերմանիա), SETRA (Գերմանիա) մակնիշի ուղևորատար ավտոբուսներ։ Ավտոբուսները հագեցած են օդորակիչներով, վիդեո֊ և աուդիոհամակարգերով, զուգարանով, ինչը կապահովի Ձեր հաճելի և ոչ հոգնեցուցիչ ուղղևորությանը։ Մեր ուղևորների հարմարավետության համար ավտոբուսներում կան նաև հնարավորություն հեռախոսների, նոութբուքերի և այլ էլեկտրոնային տեխնիկայի վերալիցքավորելու համար։ Ուևորության ընթացքում ուղևորներին առաջարկվում են տաք ըմպելիքներ։ Մեր ամեն մի ուղևոր ամբողջ ճանապարհի ընթացքում ապահովագրված է ընկերության ուղևորափոխադրողի կողմից։

«Арман» - «Արման» - մասնավոր տրանսպորտային ընկերությունը տրամադրում է նաև վարձակալվող ավտոբուսների ,Ուկրաինայի տարածքում և արտերկրում՝ անհատական֊ ինդիվիդուալ ուղևորափոխադրումների համար։

Մեր ընկերության աշխատակազմը աչքի է ընկնում աշխատանքային մեծ փորձով միջազգային ուղևորափոխադրումների ոլորտում, որը կդարձնի ձեր ուղևորությունը մեր ավտոբուսներով հաճելի և հարմարավետ։Իսկ նրանց համար , ովքեր առաջինը դուրս կգան երկրի սահմանից , մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական օգնություն։

Ճանապարհորդեք մեզ հետ , ուղևորությունը մեզ հետ հեշտ է ու թեթև։

Արման Տուրօպերատորի Պատմությունը

«Արման» - տրանսպորտային ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին։ Իր հաջող գործունեության տարիների ընթացքում ընկերությունը դարձել է փոքր տուրագենտ կազմակերպությունից մինչև մեծ ու հաջողակ տուրօպերատորական կազմակերպության, որի գործունեությունը բազմաթիվ անգամներ գնահատվել է դիպլոմներով և մրցանակներով։

Ընկերության մասնագետները առաջարկում են մեր զբոսաշրջիկներին ծառայությունների ամբողջական ցանկ՝ առաջնային խորհրդատվությունից մինչև փաստաթղթերի փաթեթների մշակումն ու ձևակերպումը ուղևորության համար։

Նաև աշխատում է տոմսերի բաժին, որի մասնագետները ընտրում են ավելի օպտիմալ երթուղիներ և կանգառներ, այդ թվում նաև տեղյակ են ավիաուղիների բոլոր ակցիաներից և հատուկ առաջարկներից։

Վիզայի բաժինը ապահովում է մեր զբոսաշրջիկներին տուրիստական վիզաներով Եվրոպայի և Հարավ֊արևելյան Ասիայի շատ երկրներում, զբոսաշրջային , գործնական և անհատական ուղևորությունների համար։

Արդյունքում մենք ստացել ենք հավատարմագիր Չեխիայի և ԼեհաստանիՀանրապետություննեի դեսպանատների հյուպատոսություններից, ինչի շնորհիվ մենք մեծ հաճույքով կազմակերպում ենք մանկական, դպրոցական, ուսանողական երթուղիներ Չեխական և Լեհական Հանրապետություններ, ինչպես ուսումնական այնպես էլ էքսկուրսիոն և առողջարանային նպատակային տուրեր ։

Զբոսաշրջային բաժնի մասնագետները առաջարկում են հետևյալ հիմնական ուղղությունները

  • Ավտոբուսային էքսկուրսիոն երթուղիներ ողջ Եվրոպայով
  • Խմբակային և անհատական երթուղիներ աշխարհի լավագույն առողջարաններ
  • Կրուիզներ աշխարհի լավագույն առաջատար կրուիզային ընկերություններից
  • Զբոսաշրջիկների ընդունում և սպասարկում Ուկրաինայում
  • Բիզնես ուղևորությունների կազմակերպում

Այդ թվում մենք մեծ հաճույքով օգնում ենք պատրաստել լավագույն անակնկալը աշխարհում՝ ճանապարհորդություն,պատրաստում ենք երթուղու կամ էքսկուրսիայի կազմակերպման նվեր հավաստագրեր, աջակցում ենք ավիատոմսերի և վիզայի ձեռքբերման հարցում, ինչը նշանակում է, որ կարող եք նվիրել վառ տպավորություններ և էմոցիաներ մեր մոլորակի նորանոր անկյուններ այցելությունից ։

Չնայած արդեն ձեռք բերածին, «Արման»֊տրանսպորտային ընկերությունը կանգ չի առնում, մենք շարունակում ենք մշակել նոր երթուղիներ , կազմել ավելի հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրեր, էլ ավելի բարելավել ուղևորությունների պայմանները։

Մենք փորձում ենք տրամադրել զբոսաշրջային ծառայությունների մաքսիմալ ընդարձակ ցանկ՝

  • Տրամադրում ենք էքսկուրսիոն ծառայություններ
  • օգնում ենք վիզա բացել,
  • ամրագրում ենք հյուրանոցներ և ավիատոմսեր
  • ընտրում ենք ուսումնական վայրեր , արտերկրում սովորելու համար
  • օգնում ենք փոխանցումների կազմակերպման հարցում
  • աջակցում ենք բիզնես֊գործունեության իրականացմանը
  • օգնում ենք կազմակերպել անմոռանալի հարսանեկան արարողություններ և ֆոտոսեսիաներ աշխարհի տարբեր ծայրերում
  • իրականացնում ենք զբոսաշրջիկների ապահովագրություն
  • և շատ այլ ծառայություններ։